Ամերիկացի ռեփեր Մաշին Գան Քելին (իսկական անունը՝ Քոլսոն Բեյքեր) Հելոուինի տոնակատարությանը կաթոլիկ եկեղեցու սպասավորի հագուստ է կրել՝ արժանանալով քննադատության։ Լուսանկարները, որոնք բացասական մեկնաբանությունների են արժանացել, հրապարակվել են Instagram-ում:
Դերասանուհի Մեգան Ֆոքսի փեսացուն ներկայացել է կաթոլիկ հեգեւորականի կերպարով՝ կարմիր խաչերով սեւ փիլոնով։ Իսկ Մեգանը իր հերթին լուսանկարվել է լատեքսային ներքնազգեստով, ցանցավոր գուլպաներով եւ երկարաճիտ կոշիկներով։
Բաժանորդները դրական չեն ընդունել զույգի արտաքինը, հակառակ ինստագրամյան լուսանկարների ավելի քան 3 միլիոն հավանումներին։ Երկրպագուները հայտնիների հանդերձանքը վիրավորանք են համարում քրիստոնյաների նկատմամբ:
«Ինչո՞ւ է քրիստոնեությունը հրապարակայնորեն նվաստացվում, եւ բոլորը ծիծաղում են», «Ակնհայտ վիրավորանք կրոնին», «Ինչի՞ մասին է խոսքը», «Սարսափելի կոստյումներ», – գրել են երկրպագուները:
Փետրվարին Նյու Յորքում գտնվող Proenza Schouler շքեղ ապրանքանիշին մեղադրել էին Հավայան ժողովրդին վիրավորելու համար՝ պայմանավորված նոր աքսեսուարի դիզայնով: Խոսքը 1490 դոլար արժողությամբ կարմիր հավայան լեյի մասին է, որը ապրանքանիշը ներկայացրել է 2021 թվականի սեպտեմբերին՝ գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությանը։