«Երբ Տիրոջից կյանք էի աղերսում, խնդրանքս էր՝ որդուս մեծացնելու հնարավորություն տալ». Անի Քոչարը՝ քաղցկեղը հաղթահարելու մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Երբ Տիրոջից կյանք էի աղերսում, խնդրանքս էր՝ որդուս մեծացնելու հնարավորություն տալ». Անի Քոչարը՝ քաղցկեղը հաղթահարելու մասին

Մոդել, լրագրող Անի Քոչարը «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել որդու հետ՝ անդրադառնալով քաղցկեղին եւ դրա հաղթահարմանը:

«Տարիներ առաջ, երբ Տիրոջից կյանք էի աղերսում, խնդրանքս էր՝ որդուս մեծացնելու հնարավորություն տալ: Եվ չկա մի օր, որ Բարձրյալին շնորհակալ չլինեմ այդ շնորհի համար: Տերը գործում է իմ կյանքում եւ ես նրա փառքի մասին չեմ պատրաստվում լռել», – հրապարակմանը կից գրել է Անին՝ նշելով, որ 4 տարի է ինչ հաղթահարել է չարաբաստիկ հիվանդությունը: