Մամուլի տվյալներով՝ The Great Equalizer 3-ի նկարահանման հրապարակում ոստիկանության խուզարկության ժամանակ իրավապահներն առգրավել են մոտ 120 գրամ կոկաին։ Ոստիկանական գործողությունը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան Մայորի քաղաքում։
Ոստիկանությունը որոշել է խուզարկություն իրականացնել այն բանից հետո, երբ երկուշաբթի օրը սրտի կանգից մահացել է նկարահանող խմբի սննդի պատասխանատուն։ Մահացածի մոտ հայտնաբերվել է կոկաինի մի քանի պարկ, ինչից հետո ոստիկանության ուժերը ներխուժել են հյուրանոցի սենյակներ, որտեղ ապրում է նկարահանող խումբը։
Խուզարկության արդյունքում ոստիկանները առգրավել են 120 գրամ կոկաին, եւ նկարահանող խմբի երկու անդամներին տնային կալանքի ենթարկել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեղադրանքով։ Անձնակազմից մեկ տղամարդ զրկվել է վարորդական իրավունքից:
Այժմ The Great Equalizer 3 ֆիլմի արտադրական փուլի չորրորդ շաբաթն է. ֆիլմը իտալական Garbo Produzioni ընկերության արտադրանքն է: Sony Pictures-ի եւ Garbo Produzioni-ի ներկայացուցիչները դեռեւս չեն մեկնաբանել միջադեպը: