«Աշխարհում ամեն բան ունի սկիզբ եւ վերջ, թե դժվարություններն են անցողիկ, թե երջանիկ պահերը»․ Նազենի Հովհաննիսյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Աշխարհում ամեն բան ունի սկիզբ եւ վերջ, թե դժվարություններն են անցողիկ, թե երջանիկ պահերը»․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում.

«Աշխարհում ամեն բան ունի սկիզբ և վերջ, թե դժվարություններն են անցողիկ, թե երջանիկ պահերը, և ինչ լավ է, որ ոչինչ հավերժ չէ. մանավանդ մարդը)… թե չէ իսպառ կհոգնեինք…

Մարդը կառչում է իր «ունեցածից»՝ էմոցիոնալ, հոգեկան, սովորության տարբեր թելերերով, անցյալի հուշերով կապկպված՝ չի կարողանում առաջ գնալ ու ծանրանում է, ծանրանում, ծանրանում…

Իսկ, եթե ուզում ես թռչել…

Ուրեմն ինչ-որ մի պահի քեզ ներքև քաշողին մարդուն պիտի բաց թողնես, եթե քոնը չի, ուրեմն քոնը չի: Հո չե՞ս ստիպի: Եթե իր տված խոսքի արժեքն ու գինը չգիտի, ուրեմն՝ ՉԻ՛:

Եթե չի պայքարում քեզ հետ կողք-կողքի՝ ուրեմն երիցս քոնը չի:

Տոկսիկ հարաբերությունները նույնիսկ սովորական ընկերության մեջ են թունավորում: Իմա՞ստը էդպիսի ընկերության)))

Թվում է՝ մարդը թևեր չունի. ունի, և նրա թևերն ավելի տարածական են, ցանկության դեպքում առավել բարձր իրեն տանող ու շատ ավելի յուրօրինակ թռիչքների կարողությամբ:

Ուղղակի պետք է բաց թողնել. ներքև քաշող մարդկանց, հնացած ու կարծրացած, սրտին ծանրացած էմոցիաները, ձեր նկատմամբ ուրիշների արած վատերը… պետք է բաց թողնել:

Ու նոր կյանք չբերել պղտորող անհատին ու կիսատ հարաբերությունը:

Ու որոշել. լիարժեք լինել, լիաժեք՝ կրեծով պատասխանատվությունը քո սեփական կյանքի ու նրա որակի համար:

Լավ օր ու թռիչքային օր», – հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Նազենին։