Հայտնի դերասան Էնդի Գարսիան ծնվել է սիամական երկվորյակով. տխուր պատմություն, որի մասին չգիտեք (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայտնի դերասան Էնդի Գարսիան ծնվել է սիամական երկվորյակով. տխուր պատմություն, որի մասին չգիտեք

Էնդի Գարսիայի միայն ամենանվիրված երկրպագուները գիտեն, որ նա ծնվել է սիամական երկվորյակով։

Հանրահայտ դերասան Էնդի Գարսիան փայլել է ավելի քան 115 ֆիլմերում: «Օուշենի տասնմեկ ընկերները» և «Կնքահայրը» ֆիլմերի աստղը գրավել է միլիոնավոր կանանց սրտեր՝ ոչ միայն իր տաղանդով, այլև գեղեցկությամբ և խարիզմայով։

Բազմաթիվ կանայք Էնդիին կատարյալ են համարում, և մենք չենք կարող չհամաձայնվել նրանց հետ, բայց ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել մի մանրուքի վրա:

Քչերը գիտեն, որ այս սպին սիամական երկվորյակից է մնացել: Այո, պարզվել է, որ Էնդի Գարսիան ծնվել է սիամական երկվորյակով ուսին։ Սակայն պտուղը թերզարգացած է եղել:

Ապագա կինոաստղի եղբորը կամ քրոջը հեռացրել են վիրահատական ​​ճանապարհով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը