Ռուս կատակերգու Միխայիլ Գալուստյանը պատմել է, թե ինչպես է հումորը փոխվել իր կարիերայի սկզբից ի վեր։ Արտիստը հիշել է հին ծրագրում չներառված մի համար, որը հաստատ կարգելվեր 2022 թվականին։
Խոսքը Լեւ Բոնիֆասի՝ տոների ժամանակ անօրինական նյութերի առեւտրի մասին պատմող համարի մասին է։ «Հիմա նման համարը կարգելվեր, մենք անգամ չէինք էլ գրի։ Առաջ ամեն ինչ ավելի հեշտ էր ընդունվում, ոչ ոք չէր մտածում, թե ինչ ենք ուզում ասել։ Միեւնույն ժամանակ, մենք չէինք ուզում որեւէ հատուկ բան ասել, մենք պարզապես զվարճանում էինք», – կիսվել է երգիծաբանը։