Ամերիկացի դերասանուհի և պրոդյուսեր Ջենիֆեր Էնիսթոնը նոր տեսանյութում ցուցադրել է իր դեմքն առանց դիմահարդարման։ Նա համապատասխան կադրերը հրապարակել է Instagram-ի իր էջում:
«Ընկերներ»-ի 53-ամյա աստղը հրապարակել է տեսանյութ, որտեղ ցույց է տվել, թե ինչպես կարելի է հարդարել գանգուր մազերը՝ օգտագործելով իր սեփական ապրանքանիշի՝ LolaVie-ի արտադրանքը: Կադրերում աստղը պատկերված է լոգարանում՝ անմիջապես լոգանքից հետո։ Էնիսթոնը տեսախցիկի առջեւ կեցվածք է ընդունել սպիտակ սրբիչով՝ առանց դեմքին շպարի։
Բաժանորդները հիացել են դերասանուհու արտաքինով հրապարակման տակ գտնվող բազմաթիվ մեկնաբանություններում։ «Ինձ դուր է գալիս Ձեր բնական կերպարը», «Ինչպիսի գեղեցկություն», «Ուղղակի վաու», «Ես հիանում եմ Ձեր գեղեցկությամբ», «Ամենագեղեցիկ դերասանուհին», «Բնական գեղեցկություն», – գրել են երկրպագուները։