«Ресторана по понятиям» սերիալի երկրորդ եթերաշրջանը կթողարկվի նոյեմբերի 24-ին՝ Premier օնլայն հարթակում: Այս մասին հայտնել են սթրիմինգային ծառայության մամուլի ծառայությունից։
«Սյուժեի համաձայն, արկածային կատակերգության երկրորդ եթերաշրջանում չորս նախկին գողերը, ովքեր քրեական անցյալի ունեն, հանգիստ եւ օրինական կերպով վարում են ռեստորանային բիզնես: Սակայն անմիջական մրցակցի՝ վեգան ռեստորանի հայտնվելը նրանց դուրս է հանում խաղաղ կյանքից: Տղաները պատրաստ են օգտագործել իրենց հին հմտությունները՝ հայտնի «կանոններով» վերացնելու մրցակիցներին»,- ասվում է Անդրեասյան եղբայրների եւ Թինա Կանդելակիի պրոդյուսերական նախագծի համառոտ նկարագրության մեջ։
Խաղում են Վլադիմիր Վդովիչենկովը, Վլադիմիր Սիեւը, Դմիտրի Դյուժեւը, Իվան Կոկորինը, Իվան Օխլոբիստինը, Կայ Մետովը, Վիկտորյա Բոգատիրեւան եւ այլոք։