Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով աշնանային կերպարում։
«Անուն… մարդկայնություն… հարգանք….
Երբ փոքր էի չէի ընկալում էս բառերի գինը…
Հիմա երբ տարիներ ես կամաց-կամաց շարում հետագծով, զգում ես դրա արժեքը, թանկությունը!!! Ու դրա բացահայտումը անսպասելի է կատարվում. սողոսկում է կենցաղից, բազմաթիվ շփումներից, մարդկանց ժպիտներից ու երախտիքի հայացքներից։
Թվում է, ոչ բժիշկ ես`ով կյանքեր է փրկում, ոչ սոցիալակ աշխատող, ոչ գիտնական, ոչ էլ որեւէ «նյութական» մասնագետ, այլ արտիստ, ով թվացյալ աշխարհից կերպարներ է դուրս քաշում… բերում իրականություն, ով սեփական մտքի ու հոգու ծալքերից դեմքերի ու էմոցիաների խառնուրդ է մատուցում, ու… պարզվում է մարդիկ գնահատում են… խորապես երախտապարտ լինում, քո տեսածի ու զգացածի համար, քո կատարման ու ապրման համար…»,- հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է դերասանուհին։