Մեկ տարի առաջ՝ հունիսի 4-ին, թագավորական ընտանիքում համալրում եղավ։ Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին երկրորդ անգամ ծնող դարձան։ Զույգը դուստր է ունեցել, որին տվել են Լիլիբեթ անունը։ Բացի նրանից, զույգը մեծացնում է իրենց 2-ամյա որդուն՝ Արչիին։ Հայտնի է դարձել, որ Լիլիբեթը ժառանգելու է արքայադուստր Դիանայի 410 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ զարդերը։
Հավաքածուն ներառում է Cartier-ի լեգենդար թեւնոցը, որը Մեգանը կրել է հարսանիքի օրը: «Մեգանը այն կրել է իր հարսանիքի օրը։ Սա կարող է լինել հուզիչ իր, որը ժառանգում է Լիլիբեթը, եւ որը նա կարող է ապագայում համադրել սեփական հարսանյաց զգեստի հետ»,- Mirror-ը մեջբերում է ադամանդագործ Մաքսվել Սթոունի խոսքերը։
Բայց սա դեռ ամենը չէ. Լիլիբեթը պետք է ստանա նաեւ արքայադուստր Դիանայի ակվամարինե մատանին Aspery ոսկերչական ապրանքանիշից: Դրա արժեքը 85 հազար ֆունտ է։ Նա նաեւ կստանա լեդի Դիի 25,000 ֆունտ արժողությամբ ոսկյա ապարանջանը եւ Cartier նշանադրության մատանին, ականջօղերը, որոնք պատկանում են Մեգանին։ Հավաքածուն ներառում է նաեւ Cartier Tank Française ժամացույցը եւ նրա հավաքածուից երկու ադամանդ՝ որպես Մեգանի նշանադրության մատանու մաս։