«Եթե չես ուզում վաղը սայթաքել, ճշմարտությունն այսօր ասա»
Advertisement 1000 x 90

«Եթե չես ուզում վաղը սայթաքել, ճշմարտությունն այսօր ասա»

Բրյուս Լին ծնվել է 1940թ. նոյեմբերի 21-ին ԱՄՆ-ի Սան-Ֆրանցիսկո քաղաքում: Նա չինական ծագում ունեցող մարտարվեստների  հանրահայտ վարպետ էր, դերասան, ռեժիսոր, փիլիսոփա և գրող: Նա ողջ աշխարհում հայտնի դարձավ՝ որպես մի մարդ, ով վերականգնեց չինական ավանդական մարտարվեստների նկատմամբ հետաքրքրությունը: Բրյուս Լին իր կյանքը նվիրեց կարգապահությանը, կատարելության ու ճշմարտության փնտրտուքներին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա ուշագրավ մտքերի ընտրանին:

Գրողի ծոցը` հանգամանքները: Ես հնարավորություններ եմ ստեղծում:

Նպատակին հասնելը պարտադիր չէ: Երբեմն այն պարզապես առաջ շարժվելու ուղղություն է:

Լավ մարտիկը նա չէ, ով լարված է, այլ նա է, ով պատրաստ է: Նա չի մտածում ու չի երազում, նա պատրաստ է ամեն ինչի, ինչ կարող է պատահել:

Իմաստունն ունակ է հիմար հարցից ավելի շատ բան քաղել, քան հիմարը` իմաստուն պատասխանից:

Ինչի մասին մտածում ես, այն էլ դառնում ես:

Դատելու փոխարեն՝ ես սովորում եմ հասկանալ: Ես չեմ կարող կուրորեն հետևել ամբոխին ու ընդունել նրանց մոտեցումը:

Եթե սիրում ես կյանքը, ժամանակ մի կորցրու: Ժամանակն այն է, ինչից կյանքն է բաղկացած:

Մարտում միշտ հաղթում է հանկարծակիությունը: Անգիրը միշտ պարտվում է:

Սխալներդ միշտ էլ կարող ես ներել, եթե միայն դրանք ընդունելու քաջություն ունենաս:

Եթե ես ձեզ ասեմ, որ ես գերազանց տղա եմ, դուք կմտածեք, որ ես գլուխ եմ գովում: Եթե ասեմ, որ ոչինչ չարժեմ, դուք կիմանաք, որ ես խաբում եմ:

Եթե չես ուզում վաղը սայթաքել, ճշմարտությունն այսօր ասա:

Շարժվիր ջրի պես: Անշարժացիր՝ ինչպես հայելին: Պատասխանիր արձագանքի նման:

«Այստեղ» և «հիմա»-ից բացի՝ ոչինչ գոյություն չունի:

Փափկությունը չի կարելի կոտրել:

Պարտությունը պարտություն չէ, եթե միայն ձեր գիտակցության մեջ չընդունեք:

Կարևոր չէ, թե ինչ ես դու տալիս, կարևոր է, թե ինչպես ես տալիս:

Երջանիկը նա չէ, ով ամեն լավ բան ունի, այլ նա է, ով լավագույնն է քաղում նրանից, ինչ ունի:

Բոլոր մեծագույն ուսուցիչներին հավաքեք մի սենյակում, և նրանք ամեն ինչում միմանց հետ համաձայն կլինեն: Միասին հավաքեք նրանց աշակերտներին, և նրանք ամեն հարցի շուրջ կվիճեն միմյանց հետ:

Անմահության բանալին ամենից առաջ հիշելու արժանի կյանք ապրելն է:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը