Մոսկվայի «Արխիվային ֆիլմերի կինոփառատոնում» կցուցադրվեն «Առաջին սիրո երգը», «Հայրիկ», «Տղամարդիկ» ֆիլմերը
Advertisement 1000 x 90

Մոսկվայի «Արխիվային ֆիլմերի կինոփառատոնում» կցուցադրվեն «Առաջին սիրո երգը», «Հայրիկ», «Տղամարդիկ» ֆիլմերը

Նոյեմբերի 16-30-ը տեղի կունենա «Արխիվային ֆիլմերի մոսկովյան միջազգային կինոփառատոնը», որտեղ կցուցադրվեն «Առաջին սիրո երգը», «Հայրիկ», «Տղամարդիկ», «Երևանյան օրերի խրոնիկա», «Այստեղ, այս խաչմերուկում» ֆիլմերը։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ստանալով ՌԴ Կինոֆիլմերի հիմնական արխիվից ֆիլմերի ցուցադրման առաջարկ, համաձայնել է միանալ այս նախաձեռնությանը:

Ծրագիրը կազմվել է արխիվային ֆիլմերի փառատոնի մշտական ցիկլերից մեկի՝ «Աշխարհի կինոմայրաքաղաքներ» շրջանակում։ Առաջատար վարպետների՝ Հ. Մալյանի, Ֆ. Դովլաթյանի, Է. Քեոսայանի, Կ. Գևորգյանի և այլոց ստեղծագործությունների միջոցով՝ նրանց անկրկնելի ինտոնացիայով, հնարավորություն է ընձեռվում հետևել, թե ինչպես է փոփոխվել Հայաստանի հնագույն մայրաքաղաքի նկարագիրն անցած հարյուրամյակում։ Նախատեսվում է ծրագիրն ամփոփել հայ ժամանակակից ռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմով, որը ստացել է պետական ֆինանսական աջակցություն։

Փառատոնը «Белые Столбы» փառատոնի իրավահաջորդն է, որը 1957թ.-ից անց էր կացվում Դոմոդեդովոյում: 2022 թվականից փառատոնն արդեն 2-րդ անգամ անց է կացվում Մոսկվայում՝ գլխավորապես «Иллюзион» կինոթատրոնում։

Հայաստանի ազգային կինոկենտրոն