Դերասան Ջիմ Քերին իր Twitter-ում կատակել է Ռուսաստանի՝ երկիր իր մուտք գործելու արգելքի մասին։
«Վախենամ, վատագույն բանն է տեղի ունեցել: Մեզ արգելել են մուտք գործել Ռուսաստան։ Բայց 100 կանադացիների խնդիրները այս խենթ աշխարհում ոչինչ են: Մենք միշտ կունենանք Փարիզը»,- կատակել է Քերին։
Այսպիսով՝ նա պատասխանել է գրող Մարգարեթ Էթվուդի հեգնական խոսքերին, ով նույնպես ռուսական պատժամիջոցների ցուցակում է։ Վերջինս կատակել էր, որ ինքը և Քերին ծրագրել էին «չարաճճի արձակուրդ ունենալ Մոսկվայում» գալիք շաբաթավերջին, բայց փոխարենը պետք է գնան Կիև։
Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դերասան Ջիմ Քերին Կանադայի ևս 99 քաղաքացիների հետ ներառվել է պատժամիջոցների ցուցակում, ըստ որի՝ նրանց արգելվում է մուտք գործել երկիր։ Նշվում է, որ պատժամիջոցներն իրենց բնույթով փոխադարձ են և կապված են Կանադայի կողմից Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների դեմ անձնական պատժամիջոցների սահմանման հետ։