Քվենտին Տարանտինոն սերիալ է նկարահանում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քվենտին Տարանտինոն սերիալ է նկարահանում

Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն իր «Մտորումներ կինոյի մասին» գրքի համար մամուլի ասուլիսում հայտարարել է 2023 թվականին 8 դրվագից բաղկացած սերիալ նկարահանելու մտադրության մասին: Այս մասին հայտնում է Variety-ն։

Տարանտինոն հեռուստատեսային շոուների արտադրության մեջ քիչ փորձ ունի։ Նա նկարահանել է «C.S.I Հանցագործության վայր» դատաբժշկական նախագծի հինգերորդ սեզոնի երկու դրվագ և «Շտապ օգնություն» հեռուստասերիալի մեկ դրվագ։

2022 թվականի փետրվարին նա բանակցություններ էր վարում FX-ի «Դատաստան» սերիալի մի քանի դրվագ նկարահանելու համար։

Նախկինում Քվենտին Տարանտինոն խոսել է այն մասին, թե ինչպես է Պեդրո Ալմոդովարը փոխել իր վերաբերմունքը կինոյում բռնության նկատմամբ։ Մասնավորապես, Տարանտինոն բարձր է գնահատել Ալմոդովարի՝ 1986 թվականին նկարահանված «Մատադոր» ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարն է Անտոնիո Բանդերասը։ Ֆիլմը ուսանող մատադորի մասին է, ով միտումնավոր խոստովանում է իր չարած հանցագործությունը։