Գիտնականները նշել են չորս գործոն, որոնք օգնում են լավ քնել
Advertisement 1000 x 90

Գիտնականները նշել են չորս գործոն, որոնք օգնում են լավ քնել

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները բացահայտել են չորս հիմնական գործոն, որոնք օգնում են առավոտյան արթնանալ առանց խնդիրների և քնկոտ չլինել ողջ օրվա ընթացքում: Հետազոտական ​​թիմի աշխատանքը հրապարակվել է Nature Communications ամսագրում։

Խումբը հավաքագրել է 833 կամավորի։ Երկու շաբաթվա ընթացքում գիտնականները գրանցել են սպառված սննդի քանակն ու որակը, ֆիզիկական ակտիվությունը, քնի ռեժիմը և արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Մասնակիցներն իրենց հերթին ամեն օր գնահատել են իրենց զգացողությունը օրվա ընթացքում և քնի որակը։

Բոլոր տվյալները վերլուծելուց հետո գիտնականները հայտնաբերել են չորս գործոն, որոնք ազդում են մարդու բավարար քնի վրա: Առաջինը քնի պրոֆիլն է՝ տևողությունը, ժամանակը և դրա արդյունավետությունը: Որքան շատ են մարդիկ քնել և որքան ուշ են արթնացել, այնքան ավելի լավ են զգացել ողջ օրը։

Երկրորդ գործոնը նախօրեին արված վարժությունների քանակն է: Որքան ակտիվ են եղել կամավորները օրվա ընթացքում, այնքան ավելի լավ են քնել: Միաժամանակ, գիշերային ակտիվությունը հակառակ ազդեցությունն է ունեցել։

Երրորդ գործոնը նախաճաշն է։ Առավոտյան ավելի լավ արթնանալու համար նախաճաշում պետք է ներառել մեծ քանակությամբ ածխաջրեր։ Ընդ որում, մեծ քանակությամբ սպիտակուցներն, ընդհակառակը, խանգարում են հանգիստ քնին։

Վերջին գործոնը նախաճաշից հետո արյան մեջ շաքարի բարձրացումն է, որը ներառում է մաքուր գլյուկոզայով ըմպելիք: Այն կապված է քնի որակի նվազման հետ: Արյան գլյուկոզայի ցածր մակարդակ է նկատվել այն բանից հետո, երբ մասնակիցները ածխաջրերով հարուստ նախաճաշ են կերել, և, ընդհակառակը, քիչ գլյուկոզա օգտագործելու դեպքում՝ մասնակիցների զգացողությունը բարելավվել է: