Բժիշկը բացատրել է՝ ինչու չի կարելի կոկորդի ցավի դեպքում պարանոցին տաք շարֆ փաթաթել
Advertisement 1000 x 90

Բժիշկը բացատրել է՝ ինչու չի կարելի կոկորդի ցավի դեպքում պարանոցին տաք շարֆ փաթաթել

Հարբուխի ժամանակ պարանոցին շարֆ փաթաթելն անօգուտ է և կարող է նույնիսկ վտանգավոր լինել։ Այս մասին News.ru պորտալի հետ զրույցում ասել է բժիշկ Օքսանա Բուլգակովան։

Նրա խոսքով՝ տաք շարֆը հարբուխի և նշիկաբորբի ժամանակ կոկորդի ցավից ազատվելու պատրանք է ստեղծում, բայց որևէ բուժիչ ազդեցություն չի ունենում։ Կոկորդը տաքացնելը կարող է հանգեցնել ախտածին միկրոօրգանիզմների ակտիվ բազմացման և էլ ավելի վատթարացնել վիճակը։

«Ինչպես մանանեխով սպեղանիները, այնպես էլ տաք շարֆը վիճակի երևակայական բարելավման զգացողություն է տալիս, ինչն ավելի շատ նման է պլացեբոյի էֆեկտի: Բնակարանում կոկորդը երկրորդ անգամ չի հաջողվի սառեցնել, եթե, իհարկե, մարդը ձմռանը չի ապրում պատշգամբում։ Տաք միջավայրում մանրէները չեն ոչնչանում, այլ էլ ավելի ակտիվ են բազմանում»,- բացատրել է բժիշկը։

Նա նաև խորհուրդ է տվել խուսափել քթի խոռոչը ջերմացնող ժողովրդական միջոցներից, քանի որ դրանք կարող են հայմորիտի զարգացման պատճառ դառնալ։ Փոխարենը մասնագետը հորդորել է ուշադրություն դարձնել ըմպելիքների գործածության ռեժիմին, քանի որ հեղուկն օգնում է դուրս բերել տոքսիններն օրգանիզմից։

tert.am