Երգչուհի Նունե Եսայանը նոր հրապարակում է արել՝ ներկայացնելով այս ամանորի իրենց տան տոնածառը:
Հրապարակված կադրերում երգչուհին ցույց է տվել, թե ինչպես է զրոյից պատրաստել տոնածառը, ինչ ուլունքներ եւ կտոր է օգտագործել եւ թե ինչպես է զարդարել այն: Տոնածառը պատրաստված է կանաչ կտորից, որի տակ պենոպլաստե բուրգ է: Կտորի վրա ամրացված են տարբեր քարեր եւ ուլունքներ, իսկ ամենավերջում ավելացված է սպիտակ փոշի՝ տոնածառին ձնապատ եղեվնու տեսք տալու համար:
«Շնորհավոր ձմռան առաջին օրը», – հրապարակմանը կից գրել է երգչուհին:
Տեսանյութը՝ այստեղ