Հոգեբանը խորհուրդ է տվել Նոր տարուն երկու շաբաթ առաջ պատրաստվել՝ դրանից չհոգնելու համար
Advertisement 1000 x 90

Հոգեբանը խորհուրդ է տվել Նոր տարուն երկու շաբաթ առաջ պատրաստվել՝ դրանից չհոգնելու համար

Նոր տարուն պետք է սկսել պատրաստվել ոչ շուտ, քան երկու շաբաթ առաջ, այլապես հոգնելու եւ տոնից ձանձրանալու հնարավորություն կա։ Այս մասին Газета.Ru-ին հայտնել է հոգեբան Գալինա Ռուսնակը։

«Նոր տարվան նախապատրաստվելիս կարեւոր է պահպանել ոսկե միջինը: Մեկ ամիս առաջ տունը ձեւավորելու եւ տոնածառը զարդարելու դեպքում, ամենայն հավանականությամբ, մինչեւ դեկտեմբերի 31-ը ամեն ինչ սովորական կդառնա, իսկ տոնի զգացողությունը կանցնի։ Մեր ուղեղը բավական արագ է վարժվում ամեն նոր բանի։ Իսկ եթե Նոր տարուն մի երկու օր առաջ պատրաստվել, ապա, ամենայն հավանականությամբ, ժամացույցի զարկերի ժամանակ հոգնած կլինեք»,- ասել է նա:

Զգացմունքային ընկալման տեսանկյունից ավելի լավ է Ամանորին երկու շաբաթ առաջ սկսել նախապատրաստվել, նշել է փորձագետը։ Այդ ժամանակը, Ռուսնակի խոսքով, բավական է առանց շտապելու նվերներ գնելու ու բնակարանը հաճույքով զարդարելու համար, ընդ որում՝ ամանորյա զարդարանքը չի հասցնի ձանձրացնել։

«Կարեւոր է նաեւ տոնից մի քանի օր առաջ ամփոփել տարին: Եթե դա անեք ժամացույցի զարկերից անմիջապես առաջ, ապա անավարտության զգացում կառաջանա: Ավելի լավ է նոր տարի նման զգացողություններ չտանել»,- եզրափակել է հոգեբանը։

tert.am