Բաղադրիչներ
- Ալյուր – 1 բաժակ
- Կեֆիր – 1 բաժակ
- Աղ – 0.5 թ/գ
- Ձու – 2 հատ
- Սոդա – 1 թ/գ
Միջուկի համար անհրաժեշտ է՝
- Աղացած միս – 300 գ
- Սոխ (խորանարդաձև կտրատված) – 2-3 հատ
- Աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
- Կեֆիրը խառնել սոդայի հետ և 5 րոպե թողնել:
- Ավելացնել մյուս բաղադրիչները և լավ խառնել:
- Խմորի կեսը լցնել կաղապարի մեջ, պատել յուղով և այլուր շաղ տալ:
- Այնուհետև լցնել միջուկը և ծածկել մնացած խմորով:
- Թխել 40 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Կարելի է ընտրել ցանկացած այլ միջուկ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը