Ստեփանակերտում տեղի ունեցավ Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի ցուցադրությունը
Advertisement 1000 x 90

Ստեփանակերտում տեղի ունեցավ Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի ցուցադրությունը

Փետրվարի 4-ին Ստեփանակերտի Վալլեքս Գարդեն Կինոթատրոնում տեղի ունեցավ Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ  2. 25 տարի անց» ֆիլմի ցուցադրությունը: Ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղբալյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ինչպես նաև Ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Մհեր Մկտչյանը, պրոդյուսեր Կարեն Ղազարյանը, դերասաններ Բաբկեն Չոբանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Նարինե Գրիգորյանը, Արծրուն Չոբանյանը:

ԼՂՀ մամուլի ներկայացուցիչների համար կազմակերպված հատուկ ցուցադրությունից հետո տեղի ունեցա նաև մամուլի ասուիս:

Ֆիլմը արցախյան հանդիսատեսն ընդունեց մեծ ոգևորությամբ: Նշենք, որ ինչպես առաջին ֆիլմի, այնպես էլ «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի արցախյան ցուցադրությունների ամբողջ հասույթը կփոխանցվի ԼՂՀ կինոշուկայի զարգացմանը: