Հակաբիոտիկ ազդեցությամբ օժտված չորս մթերք
Advertisement 1000 x 90

Հակաբիոտիկ ազդեցությամբ օժտված չորս մթերք

Գոյություն ունեն բավական մեծ քանակությամբ բուսական սննդամթերքի տեսակներ, որոնք պարունակում են որոշակի հակամանրէային կամ բակտերիոստատիկ ազդեցությամբ օժտված նյութեր: Այս մասին Life.ru-ի հետ զրույցում պատմել է սննդաբան Մարինա Մակիշան՝ ներկայացնելով դրանցից լավագույնները։

Մասնագետի խոսքով՝ դրանց շարքին են դասվում սոխն ու սխտորը, որոնք պարունակում են հակաբակտերիալ ու հակավիրուսային ազդեցությամբ օժտված ալլիցին ու Ֆիտոնցիդներ։ Սա է պատճառը, որ վիրուսային հիվանդությունների տարածման շրջանում խորհուրդ է տրվում սննդակարգում անպայման սոխ ու սխտոր ներառել։

Շատ օգտակար մթերք է նաև կոճապղպեղը, որը հարուստ է տերպեններով։ Այս նյութերն ապացուցել են իրենց արդյունավետությունը աղեստամոքսային տրակտի տարբեր հիվանդությունների, բորբոքային ու վարակիչ հիվանդությունների բուժման հարցում։

Կարևոր նշանակություն ունի նաև սննդակարգում ծովաբողկ ներառելը։ Այս մթերը պարունակում է մեծ քանակությամբ լիզոցիմ, որն օժտված է հզոր հակաբակտերիալ հատկություններով։ Այս մթերքը հին ժամանակներից կիրառվել է որպես հարբուխի բուժման արդյունավետ միջոց։

tert.am