Հաղորդակցման 5 լավագույն հավելվածները տվյալների ամենացածր սպառմամբ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հաղորդակցման 5 լավագույն հավելվածները տվյալների ամենացածր սպառմամբ

Տվյալների ցածր սպառումը վերածվում է հաղորդակցման հավելվածների համար աչքի ընկնող և կարևոր առանձնահատկության։ Այն հատկապես կարևորություն ունի սահմանափակ և դանդաղ ինտերնետային արագություն ունեցող երկրներում կամ Ինտերնետի ցածր հասանելիությամբ վայրերում, որոնք լուրջ խնդիրներ են աֆրիկյան և Կենտրոնական Ասիայի շատ երկրներում։ Ինտերնետի սահմանափակությամբ նաև աչքի են ընկնում մեծ ամբոխ ներգրավվող վայրերը, ինչպիսիք են օդանավակայանները, առևտրի կենտրոնները, փառատոնի անցկացման վայրերը և այլն։ Դրանից բացի Ինտերնետի արագությունը նշանակալիորեն ավելի ցածր է գրեթե բոլոր երկրների քաղաքայից դուրս ընկած հատվածներում։

Քանի որ այս հանգամանքներն ընդհանուր են բոլորի կյանքում, տվյալների ցածր սպառումը կարևոր պահանջ է հաղորդակցման բոլոր ժամանակակից հավելվածների համար։ Ցանկանում եք իմանալ ավելի՞ն տվյալների ցածր սպառման և դրա կարևորության մասին։ Տեսե՛ք՝ ինչու է տվյալների ցածր սպառումը կարևոր Ձեր հաղորդակցման հավելվածի համար։

Այս ամենը հաշվի առնելով՝ զարմանալի չէ, որ հաղորդակցման հավելվածներն ավելի ու ավելի շատ են ուշադրություն դարձնում իրենց ձայնային զանգերի՝ տվյալների սպառումը նվազեցնելուն։ Որոշներն ավելացրել են տվյալների ցածր սպառման ռեժիմ, որը զանգերի ժամանակ օգտագործում է տվյալների էլ ավելի քիչ քանակություն, քան տվյալների սպառման սովորական ռեժիմի դեպքում։

Հետազոտություններից հետո մենք առանձնացրել ենք հաղորդակցման հինգ հավելվածներ, որոնք օգտագործում են տվյալների ամենաքիչ քանակությունը ձայնային զանգերի ժամանակ։

Zangi

Zangi հաղորդակցման հավելվածն օգտագործում է տվյալների ամենաքիչ քանակությունը։ Իր՝ տվյալների սպառման ցածր ռեժիմում այն օգտագործում է տվյալների էլ ավելի քիչ քանակ՝ առանց որակի որևէ նվազման և տրամադրելով զանգի նույնչափ և հաճախ էլ ավելի լավ որակ, քան այլ հավելվածների դեպքում։

Տվյալների օգտագործման իր սովորական ռեժիմում Zangi-ն սպառում է 216ԿԲ տվյալ ամեն րոպե ձայնային զանգի ժամանակ։ Տվյալների սպառման ցածր ռեժիմում Zangi-ն կատարում է մի քանի քայլ առաջ՝ իջեցնելով տվյալների իր սպառումը մինչև 134ԿԲ ձայնային զանգի ամեն րոպեի համար։ Հաղորդակցման այլ հավելվածները նույնիսկ մոտավորապես չեն հասնում այս թվերին։

WhatsApp

Րոպեում սպառելով 310ԿԲ տվյալների օգտագործման սովորական և 204ԿԲ ցածր սպառման ռեժիմում՝ WhatsApp-ը տվյալների ցածր սպառմամբ երկրորդ լավագույնն է հաղորդակցման հավելվածների մեջ։ Սա տվյալների համապատասխանաբար 1.5 — 2 անգամ ավելի շատ սպառում է համեմատած Zangi-ի հետ։

Տվյալների ցածր սպառման ռեժիմը համեմատաբար նոր գործիք է WhatsApp-ում, և հետագա զարգացումը կարող է բերել տվյալների սպառման ավելի շատ նվազման։

Facebook Messenger

Facebook-ը, հետևելով հաղորդակցման համաշխարհային հավելվածների միտումներին, սահուն կերպով իր՝ զրույցների հարթակը վերածեց առանձին հաղորդակցման ծառայության։ Ներկայումս Facebook Messenger-ը բավականին լավ է աշխատում տվյալներ սպառելիս․այն րոպեում ծախսում է միջինում 333ԿԲ ձայնային զանգի ժամանակ։

Հաշվի առնելով, որ Ֆեյսբուքը գնել է նաև WhatsApp-ը՝ այն կարող է կիրառել WhatsApp-ի՝ տվյալների ցածր սպառման տեխնոլոգիան Մեսենջերի՝ տվյալների սպառումը նվազեցնելու համար։

Nimbuzz

Հիմնադրվելով 2006-ին ի սկզբանե հոլանդական Nimbuzz հաղորդակցման հավելվածը երկար ճանապարհ է անցել Symbian-ի ժամանակաշրջանից մինչև ներկա։ Ընկերությունը հաջողությամբ հետևում է շուկայի միտումներին և պահանջներին, ներառյալ տվյալների սպառման դաշտում։

Nimbuzz-ը ծախսում է 366ԿԲ ամեն րոպե ձայնային զանգի ժամանակ՝ դառնալով տվյալների սպառման տեսանկյունից չորրորդ ամենաօպտիմալ հավելվածը հաղորդակցվելու համար։

LINE

LINE հաղորդակցման հավելվածը, որը սկզբնապես հիմնադրվել է 2011թ․ Ճապոնիայում, ստեղծվել էր որպես գործիք-արձագանք աղետին, որը կտրամադրի ավելի լավ և մատչելի հաղորդակցություն։ Դրանից սկսած այն ունեցել է լայնածավալ աճ։

374ԿԲ տվյալ է ծախսվում ամեն րոպե LINE-ի ձայնային զանգի ժամանակ։

Ստորև սխեման ավելի լավ է ցույց տալիս հաղորդակցման նշված հինգ հավելվածների տվյալների սպառման համեմատությունը․

Տվյալների սպառման տեսանկյունից Zangi-ն ունի բացահայտ առավելություն մյուս հավելվածների հանդեպ։ Հինգ հավելվածներից միայն Zangi-ն և WhatsApp-ն ունեն տվյալների ցածր սպառման ռեժիմներ (ցույց տրված կանաչ սյունակում)։ Սա հավանաբար կդառնա միտում, որին կհետևեն հաղորդակցման մյուս հավելվածները, որպեսզի հաղորդակցման ավելի լավ ծառայություններ տրամադրեն մարդկանց սահմանափակ կամ թանկարժեք Ինտերնետ, տվյալների սահմանափակ օգտագործում և ծանրաբեռնված ցանցեր ունեցող վայրերում։

zangi.com