«Դեռ երեկ 9-ը տարեկան, խոշոր աչքերով աղջնակն այսօր արդեն 21 տարեկան կին է». Անահիտ Կիրակոսյանի շնորհավորանքը դստերը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Դեռ երեկ 9-ը տարեկան, խոշոր աչքերով աղջնակն այսօր արդեն 21 տարեկան կին է». Անահիտ Կիրակոսյանի շնորհավորանքը դստերը

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ավագ դուստրը՝ Լաուրան, այսօր դարձել է 21 տարեկան: Դերասանուհու համար այս փաստը շատ հուզիչ է, քանի որ նրա ավագ դուստրն արդեն մայր է:

Անահիտ Կիրակոսյանը շնորհավորել է դստերը՝ հրապարակելով լուսանկարներ թոռնիկին և դստեր հետ, իսկ լուսանկարներին կից նա գրել է.

«Ժամանակն իսկապես արագ է սլանում: Այսօր դու դարձար 21 տարեկան։Ուղիղ այնքան, որքան որ ես էի, երբ ձեռքդ բռնեցի ու քայլեցինք միասին, իսկ հիմա արդեն դու ունես քո հրաշքին: Հավատս չի գալիս՝ դեռ երեկ 9-ը տարեկան խոշոր աչքերով աղջնակն այսօր արդեն 21 տարեկան կին է և մայրիկ: Շնորհավոր ծնունդդ, Լաուրիկ: Վստահ եմ , որ կլինես իմաստուն կին ու լավ մայրիկ, իմ աղջիկ»: