Կանաչիներով կարկանդակ
Advertisement 1000 x 90

Կանաչիներով կարկանդակ

Անհրաժեշտ բաղադրիչներ

1 կգ ալյուր

2 թեյի գդալ աղ

2 թեյի գդալ խմորիչ

եղինջ, համեմ, սամիթ, կանաչ սոխ

Պատրաստման եղանակը

Ալյուրը, աղը և խմորիչը խառնել, ավելացնել այնքան ջուր, որ ստացվի միջին պնդության խմոր:

Հունցել խմոր, թողնել հանգստանա 15-20 րոպե: Խմորը բաժանել փոքր գնդերի:

Գնդերը բացել, տափակեցնել, միջուկը լցնել և փակել:

Շարել թիթեղի վրա, թողնել 15-20 րոպե՝ մինչև հասունանա, ապա թխել ջեռոցում:

Միջուկը

Վերցնել հավասար քանակությամբ եղինջ, համեմ, սամիթ, կանաչ սոխ: Ամբողջը մանր կտրատել, աղ անել, ավելացնել բուսական յուղ՝ ըստ քիմքի:

Տապակել ձեթով պատած թավայի մաջ կամ ջեռոցում:

Բարի ախորժակ: