Բա չիմացաք… բևեռափայլը «փոխել է» ինքնաթիռի թռիչքի ուղղությունը
Ուրեմն, օրեր առաջ մեր մոլորակին են բախվել Արեգակից արտանետված մասնիկներ, որոնց հզոր բևեռափայլերի պատճառ են դարձել ))
Դրանք այնքան հզոր են եղել, որ տեսանելի են եղել նաև ավելի հարավային` ոչ սովորական վայրերից, օրինակ` Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից:
Հիմա կասեք, բա ինքնաթիռն ի՞նչ կապ ունի
Բանն այն է, որ Իսլանդիայից Մեծ Բրիտանիա թռչող EasyJet ավիաընկերության ինքնաթիռը շեղվել է «ճանապարհից» և Հյուսիսային ծովի ջրերի վրա 360 աստիճան պտույտ կատարել, որպեսզի ինքնաթիռում գտնվող ուղևորները բոլոր կողմերից կարողանան հիանալ շողացող տպավորիչ բևեռափայլով
Թռիչքից հետո ուղևորներից մեկը բևեռափայլի` ինքնաթիռից արված լուսանկարներ է տեղադրել թվիթերի իր էջում և շնորհակալություն հայտնել ավիաընկերությանը, ինչին ի պատասխան EasyJet-ից գրել են, որ ուրախ են որ բևեռափայլի գեղեցիկ տեսարաններով կարողացել են կիսվել իրենց ուղևորների հետ։