Սամվել Թադևոսյանի մասնակցությամբ «Բրավո´, վիրտուոզ» ֆիլմը մեծ էկրան կբարձրանա մարտին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սամվել Թադևոսյանի մասնակցությամբ «Բրավո´, վիրտուոզ» ֆիլմը մեծ էկրան կբարձրանա մարտին. life.tert.am

2015 թվականին Հայաստանում նկարահանվեց «Բրավո´, վիրտուոզ» ֆրանկո-հայկական արտադրության կինոնախագիծը, որը Հրաչ Քեշիշյանի «HK» և «Agat films» ֆրանսիական կինոարտադրող ընկերությունների համատեղ աշխատանքն է։ Ֆիլմի բեմադրող ռեժիսորը և սցենարի հեղինակը Լևոն Մինասյանն է:

«Բրավո´, վիրտուոզ»-ի գլխավոր հերոսներին մարմնավորում են Սամվել Թադևոսյանը, ով հանրությանը հայտնի դարձավ «Կյանք ու կռիվ» ֆիլմով և Մարիա Ախմեդիանովան։ Կինոնախագծում խաղում են նաև Արմեն Ջիգարխանյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Մկրտիչ Արզումանյանը, Արամ Կարախանյանը, Արման Նավասարդյանը և այլք։

Ֆիլմը պետք է էկրան բարձրանար դեռևս 2016 թվականին, սակայն պրեմիերան այդպես էլ չկայացավ: Tert.am Life-ն այս մասին զրուցեց Հրաչ Քեշիշյանի հետ: «Շուտով կհայտարարենք պրեմիերայի օրը: Ամենայն հավանականությամբ, այն կկայանա մարտի սկզբին»,- հայտնեց նա:

Ավելի վաղ Հրաչ Քեշիշյանը նշել էր, որ իրենց նպատակն է նկարահանել հայկական ֆիլմ, որը կունենա միջազգային հնչեղություն և այն կներկայացնեն А կլասի միջազգային որևէ կինոփառատոնի։ Նրանից տեղեկացանք, որ ամեն ինչ նախատեսածի պես չի ստացվել: «Ֆիլմը մասնակցեց մի քանի փառատոնի, ցավոք սրտի, չհասցրեցինք այն ներկայացնել մեծ փառատոններում, մասնավորապես՝ Կաննում: Ամեն դեպքում, այլևս չէինք կարող հետաձգել պրեմիերան»,- նշեց պրոդյուսերը:

Ֆիլմի սյուժեն դասական նվագախմբի մասին է, որը վտանգի տակ է։ Դասական երաժիշտներից մեկը, ում դերը խաղալու է Սամվել Թադևոսյանը, ամեն ինչ անելու է, որպեսզի փրկի իր նվագախմբին։  Վիրտուոզի դերը մարմնավորելու համար Սամվելը մեկ ամսում կլառնետ նվագել է սովորել:

Ամբողջությամբ՝ life.tert.am