Ամերիկացի կինոդերասան Ուիլեմ Դաֆոն Inverse-ին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ է երրորդ անգամ մարմնավորել Կանաչ Գոբլինին սուպերհերոսական Սարդ-մարդը ֆիլմում։
«Իհարկե»,- նա պատասխանել է լրագրողի՝ դերը կրկին խաղալու մասին հարցին: Դերասանը նշել է, որ այդ դերը գերազանց է համարում։
Դեֆոյի խոսքերով, ինքը կարող է վերադառնալ Կանաչ Գոբլինի դերին կամ նույնիսկ նոր դեր ստանձնել որպես Մարվելի տիեզերքի կերպար: