Դերասանուհի Իննա Խոջամիրյանը բավական ակտիվ է այս շրջանում։ Վերջերս նա հանդիսատեսին ներկայացավ «Հարսանեկան Ping-Pong» ներկայացման շրջանակում, օրերս վարեց «Սանսեթ Բուլվար» համաշխարհային մյուզիքլի երեւանյան պրեմիերայի կարմիր գորգը, իսկ այսօր իր թիմի հետ հանդիսատեսի դատին կհանձնի նոր նախագիծ՝ «Hotel Grand»-ը, որի գործադիր պրոդյուսերն է հանդիսանում։ Հումորային ժանրի նախագծի գլխավոր պրոդյուսերն ու ռեժիսորը Գոշ Հակոբյանն է։ Սա Իննայի եւ Գոշի երկրորդ պրոդյուսերական համագործակցությունն է (առաջինը «Ճիշտ այդպես» հաղորդման շրջանակում էր)։
««Hotel Grand»-ը հումորային ժանրի նախագիծ է, բայց այն սիտքոմ անվանել չի կարելի: 10 մասից բաղկացած ֆիլմ է՝ եւ կոմեդիա է, եւ դրամա: Նախագծի սցենարիստը Անի Մաղաքյանն է: Ի սկզբանե այլ բան էր որոշված ստեղծել, բայց ստեղծագործական քննարկումները շատ սպոնտան կերպով ծնունդ տվեցին «Hotel Grand»-ին: Ինսայթ էր, իսկ ինսայթները հաջողում են անկասկած: Անին մեծ ոգեւորությամբ է աշխատում այս նախագծի շուրջ․ դա արդեն իսկ առաջին ձեռքբերումն է»,-նշում է դերասանուհին։
Ավելի մանրրամասն՝ news.am