Ա-թիվի հեռուստաընկերության ղեկավար Ելենա Արշակյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում անդրադարձել է ՀՀ-ում տիրող իրավիճակին և գրառում կատարել:
«Ու ամենացավոտը մեր՝ իմ, քո բթացած լռությունն է:Լույսը կբացվի ես կգնամ գործի, քասթինգի, դու կգնաս հարսանիք, կնունք, ծնունդի ու մեր տղերքին թաղելը դարձել է սովորական մի բան: Եռաբլուրում «նաֆսյակի» փոս են փորում: Ապագա չկա… ձեզ խաբել են»,- գրել է նա: