Բաղադրիչներ
- Գառան միս – 500 գ
- Սոխ – 1 գլուխ
- Սխտոր – 2 պճեղ
- Կոճապղպեղի արմատ – 10 գ
- Կիտրոն – 2 հատ
- Անանուխ – 2 ճ/գ
- Ձիթայուղ
- Չորացրած կանաչի
Պատրաստման եղանակը
Գառան միսը մանր կտրատել, լցնել տապակի մեջ։ Ավելացնել կտրատած սոխը, և տապակի մեջ լցնել այնքան ջուր, որ ծածկի զանգվածը։
Ջեռոցը տաքացնել 200°, և տապակը դնել ջեռոցում։ Եփել մոտ 1 ժամ:
Կոճապղպեղն ու սխտորը մանրացնել և տապակել ձիթայուղի մեջ, այնուհետև ավելացնել կիտրոնի շերտեր, անանուխ, չոր կանաչի և տապակել։
Միսը պատրաստ լինելուց կես ժամ առաջ ավելացնել տապակած զանգվածը և թողնել ջեռոցում։
Անհրաժեշտության դեպքում կաթսայի մեջ ջուր ավելացրեք։ Եփել այնքան, մինչև միսը պատրաստ լինի։