Նիկոլաս Քեյջը կոչ է արել մարդկանց ուտել միջատներ հանուն ընդհանուր բարօրության
Advertisement 1000 x 90

Նիկոլաս Քեյջը կոչ է արել մարդկանց ուտել միջատներ հանուն ընդհանուր բարօրության

Ամերիկացի դերասան Նիկոլաս Քեյջը կարծում է, որ միջատների դիետան կարող է լուծել սովի գլոբալ խնդիրը և կոչ է արել դրանք ուտել հանուն ընդհանուր բարօրության։

«Եթե ձերբազատվեք միջատների վախից և ֆոբիայից, ապա կարող եք լուծել սովի խնդիրը ամբողջ աշխարհում։ Բարձր սպիտակուցներ, առանց ճարպերի, գերազանց սննդարար նյութեր: Եվ ամենակարեւորը՝ նրանք ամենուր են»։

Հարցազրույցի համար անսովոր թեման ծագել է Renfield ֆիլմի քննարկման ժամանակ, որի համաշխարհային պրեմիերան կայացել է 2023 թվականի մարտին։ Ըստ սցենարի՝ գլխավոր դերակատար Նիկոլաս Հոլթը պետք է ուտեր ծղրիդներ և Կոլորադոյի կարտոֆիլի բզեզներ։

shantnews.am