Գերմանացի կինոաստղ Թիլ Շվայգերը Հայաստանում է․ նա այստեղ է Արման Նշանյանի հրավերով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գերմանացի կինոաստղ Թիլ Շվայգերը Հայաստանում է․ նա այստեղ է Արման Նշանյանի հրավերով

«Բախելով երկնքի դռները»/Knockin’ on Heaven’s Door/ ֆիլմի աստղ Թիլ Շվայգերը Հայաստանում է։ Շվայգերն այստեղ է դերասան, պրոդյուսեր Արման Նշանյանի հրավերով։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Արման Նշանյանը բացահայտել է գերմանացի աստղի հետ համագործակցության բացառիկ մանրամասները․

340688342_1399457960819489_8204769629083450511_n.jpg (90 KB)

«Մենք միասին ամերիկյան մի ֆիլմում ենք նկարահանվել՝ «Hollywood&Crime»/«Հոլիվուդ եւ հանցագործություններ»/։ Այդ ֆիլմում նկարահանվել են նաեւ Միկի Ռուրկը, Ալեք Բոլդուինը, Նիք Քենոնը եւ այլ հայտնի դերասաններ։ Այնպես է ստացվել, որ մենք աշխատում ենք նույն գործակալի հետ։ Ֆիլմի ռեժիսորը Մայք Հեթոնն է, պրոդյուսերը՝ Ասկո Ակոբյանը։ Ես եւ Թիլը ծանոթացել ենք Մալյորկայում, որտեղ նրա նկարահանումներն էին ընթանում, հյուրընկալվել էի իր տանը։ Այդ ժամանակ էլ իրեն հրավիրեցի Հայաստան, խոստացել էր, որ կգար։  Մի գործ ունի, որը սկզբում ցանկանում էր նկարահանել Բուլղարիայում, բայց, կարծես, մտափոխվել է՝ այստեղ է մտածում նկարահանել։ Հիմա եկել է, որ ժամանակ անցկացնենք, նաեւ լոկացիաներ ենք փնտրում իր նախագծի նկարահանման համար, որն արվելու է իմ ընկերության՝ People of AR Production-ի հետ համատեղ»,- պատմեց Արմանը։

Նրա խոսքով՝ Շվայգերն այնքան է հավանել Հայաստանը, որ մտածում է այստեղ մի հեռուստասերիալ էլ նկարահանել Netflix-ի համար։ Այսօր դերասանները եղել են Դիլիջանում, վաղը կայցելեն Գյումրի։

Դերասանը հավելեց, որ People of AR Production-ը ծրագրում է համագործակցություններ իրականացնել Գերմանիայի հետ, հանդիպումներ կունենան նաեւ Ազգային կինոկենտրոնի հետ։

339988080_247652557778567_4901546647498748195_n.jpg (97 KB)

Արմանի խոսքով՝ իրենք հստակ նպատակ են դրել զարգացնելու հայկական կինոարտադրությունը՝ այստեղ բերելով համաշխարհային կարեւոր նախագծեր։ Առաջիկայում կլինեն նոր ֆիլմեր, որտեղ կրկին կմասնակցեն համաշխարհայն ճանաչում ունեցող աստղեր։ Այդ մասին դերասանը խոստացավ կիսվել ավելու ուշ։

340084636_933772631300958_6570334909617239237_n.jpg (108 KB)

340090417_1186544182011933_4056283318519885553_n.jpg (81 KB)

news.am