«Երբ բավարարված ենք մեր զուգընկերոջ հետ կյանքից, երբեք չենք մտնի ուրիշի անկողին»․ սեքս բլոգեր Թերեզա Փանչոյան
Advertisement 1000 x 90

«Երբ բավարարված ենք մեր զուգընկերոջ հետ կյանքից, երբեք չենք մտնի ուրիշի անկողին»․ սեքս բլոգեր Թերեզա Փանչոյան

Կուսություն

Կանայք պետք է ճանաչեն իրենց մարմինն ու լինեն տեղեկացված, որպեսզիտղամարդկանց ու ողջ հասարակության կողմից մանիպուլյացիայի չենթարկվեն։ Եթե ​​Դուք ծանոթ չեք Ձեր սեփական մարմնին, ապա Ձեզ հեշտությամբ կարելի է մանիպուլյացիայի ենթարկել։ Մինչեւ ամուսնությունը սեռական կյանքով չապրելը հետամնացություն չէ, բայց դա պետք է աղջկա անկեղծ ցանկությունն ու գիտակից որոշումը լինի, այլ ոչ թե հասարակության կողմից պարտադրված կարծրատիպ։ Բացի այդ, նույնիսկ դա չի ազատում աղջկան իր մարմինը ճանաչելու պատասխանատվությունից. հասկանալ, թե ի՞նչ է նա սիրում, ի՞նչը՝ ոչ, որտե՞ղ է ծլիկը, հնարավո՞ր է հղիանալ օրալ սեքսի միջոցով եւ այլն։

Մինչ այժմ կան կանայք, ովքեր անկեղծորեն հավատում են, որ սեքսը պետք է տեւի 3 րոպե, նրանց թվում է, որ դա է նորման, քանի որ նրանց մոտ այդպես է եղել իրենց ողջ կյանքում:

Կարեւոր է նաեւ հասկանալ, որ սեքսը միայն սերունդ տալու համար չէ, որ այն կյանքի կարեւոր բաղադրիչն է: Տեղեկացվածությունն արգելված չէ․ իմանալ, որ ձեր մարմինը նորմալ է, կարեւոր եւ անհրաժեշտ է: Կարեւոր է իմանալ նաեւ հակառակ սեռի մարմինը՝ հարսանիքի գիշերը չցնցվելու եւ, առհասարակ, սեքսի մասին պատկերացում կազմելու, ինչպես նաեւ այն բռնությունից տարբերելու համար։

Սեռական իրազեկվածությունը նույնը չէ, ինչ սեռական անառակությունը:

Հայաստանում սեռական դաստիարակության մասին

Հայաստանում սեռական դաստիարակությունը չեն ընկալում, քանի որ ուղղակի չգիտեն, թե դա ինչ է նշանակում։ Մարդիկ դա անմիջապես նույնացնում են քարոզչության եւ անառակության հետ՝ բացարձակապես անտեղյակ լինելով, թե դա իրականում ինչ է։ Ես կողմնակից եմ, որ երեխային որոշակի սեռական դաստիարակություն տրվի արդեն 2-3 տարեկանում։ Եվ ես բախվում եմ այն ​​փաստին, որ մարդիկ անմիջապես սկսում են մտածել, որ դա նշանակում է երեխայի հետ խոսել սեքսի մասին: Նրանք չեն հասկանում, որ սեռական դաստիարակությունը նշանակում է երեխայի ծանոթությունն իր մարմնի հետ՝ մարմնի բոլոր մասերին. նա պետք է իմանա իր սեռական օրգանների անունները, այլ ոչ թե դրանք փոխարինի ծիծաղելի այլաբանություններով, ինչպիսիք են թխվածքաբլիթները, դեղձը, խնձորակը… եւ այլն:

Սեքսուալ ճնշում

Սեքսուալ կյանքն ազդում է երկու սեռերի վրա, ուստի կարեւոր է հասկանալ երկու կողմերի առանձնահատկությունները: Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ ընդունված է կարծել, թե որքան վաղ է սկսվում տղամարդու սեռական կյանքը, այնքան «տղամարդկային» է նա: Բազմաթիվ նամակներ եմ ստացել, որ տղամարդիկ իրենց առաջին սեռական փորձը ստացել են 13-14 տարեկանում (սա այն հարցին է վերաբերում, որ այլ երկրներն ավելի ազատ են, իսկ մեզ մոտ ամեն ինչ այլ է)։ Հաճախ սրանք պատմություններ են այն մասին, թե ինչպես է տարեց տղամարդ բարեկամը երիտասարդին տանում սեքսուալ ծառայություններ մատուցող աշխատողների մոտ, որպեսզի նա փորձ ձեռք բերի: Կարեւոր է նշել, որ 18 տարեկանում տղաները գնում են բանակ, իսկ մինչ այդ պարտադիր է համարվում սեռական փորձ ունենալը, որպեսզի ուրիշների աչքում այլ կերպ չերեւան ու ծաղրի չենթարկվեն։ Բայց որտե՞ղ նրանք ձեռք բերեն այդ փորձը: Իհարկե, սեռական ծառայությունների ոլորտում։ Այսինքն՝ արական աշխարհում կուսությունը ծաղրի ավելի մեծ առիթ է, քան կանանց մոտ կուսության բացակայությունը։

Խորհուրդներ կանանց

Օրգազմի հասնելու համար շատ օգնում է ձեռնաշարժությունը, քանզի նպաստում է հասկանալ սեփական մարմինն ու դրա առանձնահատկությունները՝ դրա հետ կապված որոշակի գործողությունների արձագանքները։ Իսկ եթե ձեռքերը բավարար չեն հաճույք ստանալու համար, ապա միշտ կարող եք դիմել սեքս-խաղալիքներին, որոնք դուր են գալիս եւ ձեզ հարմար են: Արժե մեծ ուշադրություն դարձնել ֆանտազիաներին։ Հարաբերությունների մեջ կարեւոր է խոսել եւ պատմել դրանց մասին, քանի որ դա ձեր մարմինն է, եւ ձեր զուգընկերը դա չգիտի, ուստի կարեւոր է զուգընկերոջը ծանոթացնել դրա հետ: Եթե ​​դժվար է խոսել, ապա դուք կարող եք ուղղորդել ընթացքը, այսինքն՝ ոչ բանավոր կերպով փորձել ցույց տալ այն, ինչ ձեզ դուր է գալիս։ Կարեւոր է նաեւ մթնոլորտը, պետք չէ միշտ մոմեր վառել, այլ կարեւոր է հարմարավետ, հանգիստ ու ապահով միջավայրը, քանի որ կանացի օրգազմը սկսվում է գլխից։

Խորհուրդներ տղամարդկանց

Տղամարդկանց խորհուրդ կտամ չընդհանրացնել աղջիկներին, հասկանալ, որ նրանք բոլորը տարբեր են, եւ այն, ինչ լավ է մեկի համար, կարող է ընդհանրապես դուր չգալ մյուսին։ Կարեւոր է բաց լինել զրույցների ու փորձերի համար։ Եթե ​​աղջիկն առաջարկում է օգտագործել սեքս-խաղալիքներ, դա չի նշանակում, որ նրան դուր չեն գալիս ձեր սեռական ունակությունները, դա պարզապես ավելացնում է հաճույքը եւ նոր զգացողություններ է տալիս։ Նաեւ պետք է մեծ ուշադրություն դարձնել այն ամենին, ինչը նախորդում է սեքսին․ զրուցելը, միասին ֆիլմ դիտելը կամ այլ բան, բայց լավ սեքսը սկսվում է ճիշտ տրամադրություն ստեղծելուց, ուստի կարեւոր է զուգընկերոջդ ճիշտ տրամադրելը: Եթե ​​տղամարդկանց մեծամասնության մոտ ամեն ինչ տեղի է ունենում շատ ավելի արագ, ապա կանանց մոտ մտերմության ցանկությունը կախված է բազմաթիվ գործոններից։ Եղեք համբերատար ձեր կնոջ հետ:

Ինչպե՞ս ճանաչել ձեր մարմինը

Պարզապես օրական մեկ րոպե նայեք ձեր մարմնին, ուսումնասիրեք այն եւ փորձեք հարմարավետ միջավայր ստեղծել ձեր ու ձեր մարմնի միջեւ:

Կարեւոր է ընդունել ձեր մարմինն այնպիսին, ինչպիսին կա, ճանաչել այն ու ընդունել որպես ձեր մաս, այլ ոչ թե զզվանք զգալ:

Եթե ​​մարմինը շոյելու ցանկություն չկա, դա նորմալ է, բայց սեփական մարմնի հանդեպ զզվանք զգալը՝ ոչ։

Երբ մարդն ապրում է իր ուզած կյանքով, երբ երջանիկ է ու ներդաշնակ իր հետ, օտարների կյանքը նրան չի հետաքրքրի։ Երբ մենք գոհ ենք մեր կյանքից մեր զուգընկերոջ հետ, մենք երբեք չենք սողոսկի ուրիշների մահճակալները եւ չենք քննարկի նրանց անձնական կյանքը՝ ճիշտ կամ սխալ լինելու տեսանկյունից:

Ամբողջությամբ՝ news.am