Աջարական խաչապուրի
Advertisement 1000 x 90

Աջարական խաչապուրի

Բաղադրությունը

Խմոր`

1 բաժակ կաթ,
2 հատ ձու,
ալյուր,
դրոժ,
շաքարավազ, աղ:

Միջուկ`

կարագ,
քերած պանիր,
ձու:

Պատրաստման եղանակները

Խմորի համար կաթ տաքացնել վրան ավելացնել մնացած բաղադրիչները և պահել տաք տեղում այնքան, մինչև խմորը բարձրանա:

Երբ խմորը պատրաստ կլինի բաժանել մի քանի մասերի, յուրաքանչյուրը գրտնակել, վրան քերված կարագ ու պանիր դնել և դնել ջեռոցում, մինչև պանիրը կհալչի: Այնուհետև հանել ջեռոցից, ձուն ջարդել խմորի մեջ, համեմել աղով և դնել նորից ջեռոց: Եփել այնքան մինչև ձուն պատրաստ կլինի: