Հետաքրքիր փաստեր մաթեմատիկայի և թվերի մասին
Advertisement 1000 x 90

Հետաքրքիր փաստեր մաթեմատիկայի և թվերի մասին

Անգլիացի մաթեմատիկոս Աբրահամ դե Մուավրը հասուն տարիքում հանկարծ հայտնաբերեց, որ իր քնի տևողությունը օրական 15 րոպեով երկարում է։ Թվաբանական պրոգրեսիա կազմելով, նա որոշեց այն օրը, երբ քունը կհասնի 24ժամի․ 1754 թվականի նոյեմբերի 27-ը։ Այդ օրն էլ նա մահացավ։

Հավատացյալ հրեաները աշխատում են խուսափել քրիստոնեական խորհրդանիշներից և ընդհանրապես նշաններից, որոնք նման են խաչին։ Օրինակ, հրեական որոշ դպրոցների աշակերտները + նշանի փոխարեն գրում են շրջված «т» կրկնող նշանը։

Ասում են, որ Ալֆրեդ Նոբելը մաթեմատիկան չի մտցրել իր մրցանակների ցուցակում, այն պատճառով, որ կինը նրան իբր դավաճանել է մաթեմատիկոսի հետ։ Իրականում Նոբելը երբեք ամուսնացած չի եղել։ Իսկական պատճառը հայտնի չէ,սակայն գոյություն ունի մի քանի վարկած։ Օրինակ, որ այդ ժամանակ մաթեմատիկայի գծով նման մրցանակ արդեն կար։ Մյուսը, որ մաթըմատիկոսները մարդկության համար կարևոր հայտնագործություն չեն արել, քանի որ այս գիտությունը միյն թեորիա է։

Ռելոյի եռանկյունին դա երկրաչափական մարմին է, որն առաջանում է շրջագծի 3 հավասար շրջանակների հատումից։ Ռելոյի եռանկյունու հիման վրա պատրաստած շաղափը, թույլ է տալիս շաղափել քառակուսի բացվածք (2% անճշտությամբ)։

Ռուսական մաթեմատիկական գրականության մեջ զրոն բնական թիվ չէ, իսկ արևմտյանում, ընդհակառակը, պատկանում է բնական թվերի շարքին։

Ամերիկացի մաթեմատիկոս Դանցիգը, մի անգամ ուշանալով դասերից, կարծում է, որ գրատախտակին գրածը տնային հանձնարարություն է։ Այն նրան թվում է բավականին բարդ, սակայն մի քանի օր անց, նրան հաջողվում է այն լուծել։ Պարզվում է, որ նա լուծել է վիճակագրության երկու «անլուծելի» խնդիրներ, որոնք փորձում էին լուծել շատ գիտնականներ։

Կազինոյում ռուլետկայի բոլոր թվերի գումարը հավասարվում է սատանայի թվին․ 666։