Forbes-ը հայտարարել է «Օսկար»-ի անվանակարգորդների նվերների հավաքանիի էժանանալու մասին
Advertisement 1000 x 90

Forbes-ը հայտարարել է «Օսկար»-ի անվանակարգորդների նվերների հավաքանիի էժանանալու մասին

2017 թվականի «Օսկար» մրցանակի անվանակարգորդներն ամենահեղինակավոր կատեգորիաներում կստանան նվերների ավելի էժան հավաքանիներ, քան մեկ տարի առաջ: Այդ մասին գրում է Forbes հանդեսը:

Հրատարակության տվյալներով՝ այս տարի նվերների զամբյուղներից յուրաքանչյուրն արժե ոչ ավելի քան 200 հազար դոլար, թեև մեկ տարի առաջ արժեքը կազմում էր շուրջ 232 հազար դոլար: Ընդհանուր առմամբ նվերները նստել են 6 մլն դոլար: Դրա հետ մեկտեղ արարողության կազմակերպիչները միայն նշում են, որ նվերներն արժեն ավելի քան 100 հազար դոլար:

Խոսքը հատուկ հավաքանիների մասին է, որոնք հովանավորները բոլոր 25 անվանակարգորդներին նվիրում են դերասանական կատեգորիաներում և ռեժիսուրայի համար կատեգորիայում:

Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակների հանձնման 89-րդ արարողությունը տեղի կունենա փետրվարի 26-ին. այն վարելու է Ջիմի Քիմելը: Անվանակարգերի թվով (14) առաջատարը Դեմիեն Շազելի «Լա-Լա Լենդ» երաժշտական մելոդրաման է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: