14 խորամանկություն, որոնք կփրկեն հագուստն ու կոշիկները
Adme.ru-ն ներկայացրել է մի քանի փորձված միջոց, որոնք կօգնեն երկարացնել հագուստի և կոշիկների կյանքը։
Զամշե կոշիկները կարելի է մաքրել եղունգների խարտոցով։
Փայլուն կաշվին նոր տեսք հաղորդելու համար կարող եք օգտագործել ապակիների մաքրման համար նախատեսված միջոցները։
Աղի, ամոնիակի և սառը ջրի խառնուրդը կօգնեն մաքրել հագուստն արյան հետքերից։
Տհաճ հոտից ազատվելու համար հագուստը դրեք հերմետիկ տոպրակի մեջ և թողեք սառնարանում ամբողջ գիշեր։
Քացախի և սառը ջրի խառնուրդը կօգնի ազատվել կաշվե կոշիկների վրա առաջացած հետքերից։
Յուղոտ հետքը հեռացնելու համար կարող եք սպասք լավանալու համար նախատեսված միջոց օգտագործել։
Ակնամոմը և թափանցիկ լաքը կօգնեն կաշվե կոշիկների վրա առաջացած քերծվածքներից ազատվելու գործում։
Սուպեր սոսինձը կօգնի ազատվել կաշվե կոշիկների պատռվածքից։
Մուգ ջինսի գունաթափումից խուսափելու համար հարկավոր է լվանալու ընթացքում լվացող միջոցին քացախ և աղ ավելացնել։
Նաբուկից պատրաստված կոշիկները մաքրելու համար խառնեք անուշադրի սպիրտն ու ջուրը՝ 1։3-ի հարաբերակցությամբ, կամ խառնեք 1 ճաշի գդալ քացախը 1 լիտր տաք ջրի հետ։
Որպեսզի հին իրերը նորից փափկություն ձեռք բերեն, թրջեք դրանք աղի ջրում։
Կաշվե պայուսակի վրա առաջացած հետքերից ազատվելու համար այն մաքրեք քացախի մեջ թաթախված բամբակով։
Մետաքսե իրերը լվանալու համար կարող եք մազերի համար նախատեսված կոնդիցիոներ օգտագործել։
Հագուստի քոլքոտված հատվածը մաքրելու համար կարող եք օգտագործել այս մեթոդը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը