Լոգանք ընդունելով՝ ազատվում ենք քրտինքից, մաշկի մեռած բջիջներից, ճարպից։ takprosto.cc կայքը գրում է, որ տեսակետ կա, որ շատ հաճախ լոգանք ընդունելը կարող է վնասել առողջությանը, քանի որ դա նկատելիորեն թուլացնում է իմունիտետը։
Շատ հաճախ լոգանք ընդունելը կարող է թուլացնել մաշկի պաշտպանողական հատկությունը։ Բացի այդ, պետք է հիշել, որ լվացող միջոցների մի մասը նավթամթերք են օգտագործում, իսկ մեզ հասնող ջուրը միշտ չէ, որ մաքուր է։ Լոգանք ընդունելիս մաշկը չվնասելու համար հետևեք այս խորհուրդներին։
Աշխատեք շատ տաք ջուր չօգտագործել։ Ջրի օպտիմալ ջերմաստիճանը 23-25 աստիճան է։
Բնական օճառ օգտագործեք՝ առանց քիմիական հավելումների։
Լոգանք ընդունելուց հետո համոզվեք, որ լվացող միջոցները մաքրել եք մաշկից։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը