Երբևէ մտածե՞լ եք, որ ականջի ձևը կարող է պատմել ձեր բնավորության մասին։ Marletium.ru կայքը գրում է, որ որոշ հետազոտությունների արդյունքում հետաքրքիր եզրահանգումների են եկել։ Ինչ կարող է պատմել ականջների ձևը ձեր բնավորության մասին։
Կլոր։ Սիրում եք ձեզ, ինչպես նաև՝ լինել ուշադրության կենտրոնում։ Երբեմն նաև սիրում եք գովաբանել ինքներդ ձեզ։ Համակրելի եք, դուր եք գալիս շատերին։ Քանի դեռ ինչ-որ բան հետաքրքրում է ձեզ, պատրաստ եք անել ամեն ինչ՝ ձեր նպատակին հասնելու համար։
Քառակուսի։ Կոնսերվատիվ եք, հարգալից և պատասխանատու։ Մանրամասն կատարում եք ցանկացած աշխատանք։ Ամեն ինչում կայունություն եք սիրում։
Շեղանկյուն։ Ձեր մտքերն ու քայլերը միշտ տարբերվում են օրիգինալությամբ։ Էգոիստ եք, կամակոր, բավական զգացմունքային։ Ընկերների և մտերիմների համար երբեմն դժվար է ձեզ հետ։
Կես ամիս։ Ավելի շատ լսում եք մյուսների կարծիքը, քան ձեզ։ Շատ բարի եք և ազնիվ, այդ պատճառով էլ մարդիկ վստահում են ձեզ։
Ուղղանկյուն։ Ձեզ դուր չեն գալիս հիմար և անիմաստ երևույթներ։ Այդ պատճառով էլ մանրամասն պլանավորում եք ամեն ինչ և ձգտում եք կատարելության։ Չեք տալիս խոստումներ, որոնք չեք կարող կատարել։
«Թարս» եռանկյունի։ Խելացի և հետաքրքրասեր մարդ եք։ Սիրում եք շփվել և շրջապատված եք մեծ քանակով մարդկանցով։ Եթե ինչ-որ բան չի ընթանում ըստ ձեր պլանների, սկսում եք զայրանալ։
Եռանկյունի։ Նուրբ և առատաձեռն մարդ եք։ Վախենում եք միայնությունից, այդ պատճառով էլ գնահատում եք ձեր ընկերներին։ Եթե խնդիրներ են առաջանում, անում եք ամեն ինչ՝ դրանք լուծելու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը