2017 թվականի հունվարին ՀՀ բնակավայրերի օդային ավազանի որակի ակտիվ նմուշառմամբ մշտադիտարկման միջոցառումներ են իրականացվել 16 ստացիոնար դիտակայաններում: Մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակությունները որոշելու համար շուրջօրյա ակտիվ նմուշառման միջոցով վերցվել է օդի 1 224 փորձանմուշ, պասիվ նմուշառման 178 դիտակետից՝ օդի 1 389 փորձանմուշ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգայի ն վիճակագրական ծառայության տվյալները, Երևան և Ալավերդի քաղաքների ավտոմատ դիտակայանների միջոցով կատարվել է օդի համապատասխանաբար 28 հազար 914 և 13 հազար 265 դիտարկում:
Մակերևութային ջրերի որակի մշտադիտարկում: Հունվարին մակերևութային ջրերի նմուշառ կատարվել է հանրապետության 7 գետերի և Երևանյան լճի 23 դիտակետերում: Վերցված 23 փորձանմուշներում որոշվել է 45-ական ցուցանիշ:
2016թ. ՀՀ բնակավայրերի օդային ավազանի որակի ակտիվ նմուշառմամբ մշտադիտարկման միջոցառումներ են իրականացվել 16 ստացիոնար դիտակայաններում և պասիվ նմուշառման 216 դիտակետերում: Մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակությունները որոշելու համար շուրջօրյա ակտիվ նմուշառման միջոցով վերցվել է օդի 17 171 փորձանմուշ, պասիվ նմուշառման դիտակետերից՝ օդի 20 059 փորձանմուշ, Երևան և Ալավերդի քաղաքների ավտոմատ դիտակայանների միջոցով ածխածնի մոնօքսիդի, ծծմբի երկօքսիդի և ազոտի օքսիդների պարունակությունների որոշման համար կատարվել է համապատասխանաբար 338 996 և 110 797 դիտարկում:
2016թ. մակերևութային ջրերի նմուշառ կատարվել է հանրապետության 41 գետերի, Արփա-Սևան ջրատարի, Արփի լճի, Ախուրյանի, Ապարանի, Ազատի, Կեչուտի ջրամբարների, Երևանյան և Սևանա լճերի 131 դիտակետերում: Վերցված 966 փորձանմուշներում որոշվել է 40 320 ցուցանիշ: