Ինչպես լվանալ վարագույրը՝ այն չվնասելու և նախկին սպիտակ տեսքը վերականգնելու համար։ Հարցի պատասխանը հետաքրքրում է բազմաթիվ կանանց։ Adme.ru կայքը ներկայացրել է մի քանի խորհուրդ։
Նախ՝ անհրաժեշտ է վարագույրը թրջել տաք, աղի ջրում։ Նախ հարկավոր է թափ տալ վարագույրը՝ հավաքված փոշուց այն ազատելու համար։ Թրջեք այն մի փոքր տաք ջրում՝ 30-35 °С-ի պայմաններում, ավելացրեք 0.5 կգ աղ։ 1.5-2 ժամ թողեք ջրի մեջ։
Ընտրեք այնպիսի լվացող միջոց, որը քիչ փրփուր է կազմում։ Տարայի մեջ տաք ջուր լցրեք։ Լավ արդյունք ստանալու համար 1 լիտր ջրին ավելացրեք 1 ճաշի գդալ խնձորի քացախ։ Գերադասելի է օգտագործել լվացող միջոց, որը նախատեսված է նուրբ կտորների համար։ Եթե չկա այդ հնարավորությունը, կարող եք օգտագործել ավտոմատ լվացքի մեքենաների համար նախատեսված լվացող միջոց։
Վարագույրին սպիտակ գույն հաղորդելու համար լեղակ ավելացրեք։ Վարագույրը լվանալուց հետո փոխեք ջուրը և մի քանի կաթիլ լեղակ ավելացրեք։ Այդ ջրով լվացեք վարագույրը։ Մնում է միայն ավարտին վարագույրը լվանալ սառը ջրով։
Դժվար հեռացվող հետքերի դեպքում «զելյոնկա» օգտագործեք։ 10-15 կաթիլ «զելյոնկան» բացեք մեկ բաժակ ջրում, թողեք 2-3 րոպե և ավելացրեք տարայի մեջ, որում լվանում եք վարագույրը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը