Որպեսզի հայելին մաքուր մնա նույնիսկ այն բանից հետո, երբ կես ժամից ավելի անցկացնում եք լոգարանում, կարող եք օգտվել այս հնարքից։ Պարզապես հարկավոր է սովորական օճառ։
Չոր հայելու վրա օճառով փոքր քառակուսիներ կամ հորիզոնական գծեր նկարեք։
Սկզբում հայելին մուգ կլինի։
Փոքր քառակուսիներն անհրաժեշտ է մաքրել փափուկ կտորով։ Հարկավոր է մաքրել այնքան, քանի դեռ օճառն ամբողջությամբ չի մաքրվել հայելուց։
Արդյունքը կնկատեք ինքներդ։ Այս հնարքի օգնությամբ բաղնիքի հայելին չի քրտնի ոչ մի դեպքում։ Բացի այդ՝ օճառը կարող է օգնել կանխարգելել ակնոցի քրտնելը ձմռանը։ Դրա համար հարկավոր է ակնոցի վրա մի փոքր օճառ քսել և մաքրել կտորով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը