Աշխարհի ամենաթանկարժեք մեքենան համարվում է Bugatti-ի Type 57SC Atlantic մոդելը, որն արժե 30 մլն դոլար, տեղեկացնում է Luxlux.net-ը:
1936թ-ին Bugatti -ն թողարկել էր Type 57SC Atlantic մոդելի չորս ավտոմեքենա: Ներկայումս նրանցից մնացել է միայն երկուսը` երկնագույնն ու սեւը: Սեւ մոդելը պատկանում է դիզայներ Ռալֆ Լորենին եւ նրա ավտոհավաքածուի պատվավոր տեղում է:
Երկնագույն մոդելը ցուցադրվում է ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգում գտնվող Mullin թանգարանում: Այն պատկանում է մասնավոր հավաքորդի, որի անունը չի հրապարակվում: Հայտնի է միայն, որ 2010 թ-ին նա այն ձեռք է բերել 30 մլն դոլարով:
168.am