5 արևելյան պատվիրան՝ առողջ լինելու վերաբերյալ
Advertisement 1000 x 90

5 արևելյան պատվիրան՝ առողջ լինելու վերաբերյալ

Արևելյան բուժակների կարծիքով՝ ավելի լավ է պահպանել առողջ հոգին առողջ մարմնում, քան բուժվել հիվանդանալուց հետո: Հենց այդ պատճառով էլ արևելյան բժշկությունը ոչ թե վերացնում է առողջական խնդիրը, այլ՝ առաջարկում է տարատեսակ հիվանդությունների դեմ պրոֆիլակտիկ միջոցներ:

Գոյություն ունեն մի շարք արևելյան մեթոդներ՝ մեդիտացիա, շնչառական վարժություններ, յոգայի վարժություններ, որոնք օգնում են այս կամ այն հիվանդությունից պաշտպանվել:

Ձեզ ենք ներկայացնում 5 արևելյան  պատվիրան՝ ամեն օրվա համար

Սանրվեք

Սանրվելու համար կարող եք օգտագործել ինչպես՝ ձեռքերը, այնպես էլ՝ մերսող սանրերը: Կարևորն այս ամենը զգուշորեն և դանդաղ շարժումներով անելն է: Մազերը սանրեք մոտավորապես 100 անգամ: Այս տեսակ հնարքը կօգնի հանել ցավն ու ազատվել ավելորդ սթրեսից, լավացնել արյան շրջանառությունն ու կարգավորել ճնշումը: Խորհուրդ է տրվում պրոցեդուրան կատարել առավոտյան:

Շարժեք աչքերը

Արևելյան բուժակների կարծիքով՝  այս վարժությունը ոչ միայն լավացնում է տեսողությունը, այլև դրական է ազդում ձեր լյարդի վրա: Սկզբում աչքերը պինդ փակեք, սեղմեք հոնքերը և արագ բացեք աչքերը: Ապա շարժեք աչքերի խնձորակները ձախից աջ՝ 14 անգամ, և նույնքան՝ հակառակը:

Տրորեք դեմքը

Սկզբում տաքացրեք ափերը: Դրանք պետք է  պարտադիր տաք լինեն: Ափերը դրեք դեմքին: Մատների դիրքը պետք է լինի հետևյալը՝ միջնամատերը պետք է կողքից կպչեն քթի ծայրին: Զգուշորեն մերսեք դեմքի մաշկը, շարժվեք վերև՝ ճակատային հատվածով, ապա մերսեք այտերը: Վարժությունները կատարեք առավոտյան 30-40 անգամ: Այն կարգավորում է արյան ճնշումը, ակտիվացնում է ուղեղի աշխատանքը ու կանխարգելում է կնճիռների գոյացումը:

Թփթփացրեք ականջներին

Նախ և առաջ՝ ծածկեք ականջները ձեռքի ափերով: 12 անգամ թփթփացրեք պարանոցին՝ միջնամատերի օգնությամբ: Յուրահատուկ ձայն կլսեք: Ապա սեղմեք ցուցամատը՝  միջնամատի ուղղությամբ: Հարվածեք այդ մատով պարանոցին: Գործողությունը կատարեք 12 անգամ:

Ինչպես դեմքը տրորելու, այնպես էլ այս դեպքում, սկզբում տրորեք ձեռքի ափերը, որպեսզի դրանք տաքանան: Ձեռքի ափերը դրեք պորտին: Ապա շրջանաձև շարժումներով մերսեք փորը: Սկզբում 36 անգամ՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ, ապա նույնքան՝ հակառակ: Մերսումը բուժում է ստամոքսաղիքային տրակտի խանգարումները և լավացնում է մարսողությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը