Զարմայր Նահապետ Հայոց
Դիմենք Խորենացուն.
«Սա օգնական Պրիամու ի Տեւտամայ առաքեալ ընդ Եթովպացի զօրուն՝ մեռանի ի քաջացն Հելլենացւոց»:
Թարգմանենք. «Սա (Զարմայրը) Եթովպական զօրքի հետ Տեւտամոսի կողմից առաքուեց Պրիամոսին օգնելու, եւ Հելլենացի քաջերի կողմից սպաննուեց»:
Խորենացին «Տեւտամոս» (հոլովուած՝ Տեւտամայ) անունը յիշատակում է Քաղդէացւոց նահապետների կամ առաջնորդների անուանացանկում: Գտնենք նրա ինքնութիւնը:
Վերլուծում.-
«Եւ» երկբարբառը կարող էր նաեւ հնչել «yeux» (ֆրանս. «աչքեր»):
Այս սկզբունքով էլ «Տեւտամոս»-ը կարող է հնչել «Tyeutamos»:
Իսկ քանի որ արեւելեան այբուբենները ձայնաւորների պակասորդ ունեն՝ ապա.
1.Հապաւելով «Tyeutamos»-ի «a»-ն՝ կ՛ունենանք «Tyeutmos»:
2.Եթէ «եւ»-ի («յէւ»-ի) «յ»-«y»-ն էլ սխալմամբ «հ» ընթերցենք՝ կը ստացուի
3.«T-heutmos», որը նոյնանում է եգիպտական պատմութիւնից քաջածանօթ «Թհութմոս»-ի հետ:
Ըստ պատմաբանների՝ Եգիպտոսում իշխել են 3 Թհութմոսներ, որոնցից երրորդն ու վերջինը միայն իր տիրոյթը հասցրել է մինչեւ Եփրատ ու Տիգրիս գետերին՝ Հայաստանի սահմաններին:
Այդ պայմաններում հնարաւոր է՝ որ Թհութմոս III-ը Հայաստանի Զարմայր նահապետի հետ կնքած լինի փոխադարձ օգնութեան պայմանագիր:
Մեր Զարմայր նահապետը՝ ինչպէս Թհութմոս III-ը, ապրել ու գործել է մ.թ.ա. մօտ 1500 թ., մեզանից 3500 տարիներ առաջ:
Խորենացու բերած Քաղդէացի իշխանաւորների անուանացանկում Տեւտամոսին յաջորդել է Տեւտէոսը՝ որից յետոյ թագաւորել է Թինեւսը (կարելի է կարդալ «Thinyeus»), որի անունը աղաւաղուելով մեզ է հասել «Թոնոս» ուղղագրութեամբ եւ հնչիւնով, եւ որը պատմութեան մէջ յայտնի Էխնա-Թոն (ոս)-ը պիտի լինի:
Հետեւութիւն.-
1.Բաւական երկար ժամանակ Եգիպտոսը կառավարել են Քաղդէացիները:
2.Պարզւում է Եգիպտոսի Քաղդէացի Թհութմոս փարաւօնի անուան իսկական հնչողութիւնը:
3.Պարզւում է Իլիական պատերազմի առաւել ճշգրտուած ժամանակագրութիւնը:
4.Կրկին անգամ հաստատւում է Խորենացու տուեալների հաւաստիութիւնը:
Մտածելու տեղիք է տալիս այն՝ թէ Թհութմոսն ինչո՞ւ Եթովպական զօրքով է ճակատամարտի ուղարկել Հայոց Զարմայր նահապետին:
Մի գուցէ հայերիս հետ ցորենագոյն Եթովպացիների ունեցած դարաւոր ազգակցական կամ արիւնակցական կապերի պատճառով լինի՝ ինչի հետեւանքով էլ Եթովպական եկեղեցին դարեր շարունակ հաշուետու է եղել Հայոց եկեղեցուն: