Չնայած բազմաթիվ հրաշալի հավաքածուների, անգամ հայտնի նորձևության տները միայն ժամանակի ընթացքում են դառնում դասական: Սակայն կան հավաքածուներ, որ հենց դասական լինելու համար էլ ստեղծված են:
Chanel-ի էֆեկտիվ և փայլուն հավաքածուն՝ Les Talismans de Chanel-ը, բարձր ոսկերչական արվեստի արգասիք է: Մատանիներ, ամրակներ, շղթաներ, կախազարդեր, ժամացույցներ և թևնոցներ, որոնք ունեն կախարդական ձգողականություն:
Les Talismans de Chanel հավաքածուում ներառված են եզակի թալիսմաններ՝ պատրաստված թանկարժեք մետաղներից, քարերից, գունավոր նյութերից:
Հավաքածուի խորհրդանիշն է դարձել կախարդական քառաթերթ տերևը: Քառաթերթ տերևը պատկերված է ծաղիկի տեսքով: Դեռևս դրուիդները կարծում էին, որ այս տերևը կարող է պահպանել մարդուն մահացու վտանգներից: Գուցե տերևի կախարդանքն իրոք զորեղ է, քանի որ բոլորն են փաստում, որ հավաքածուն միանգամից աչքի է զարնում իր կախարդական գեղեցկությամբ:
Սիրարփի Աղաբաբյան
168.am