Ապրիլի 4–ին Յուքոմ ցանցում գործող Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի եթերում կմեկնարկի Change սիթքոմի նոր եթերաշրջանը։ Հովհաննես Ազոյանի կերպարանափոխությունը և դրան հետևած բոլոր զավեշտալի իրավիճակները նոր լուծումներ կստանան սպասվելիք 24 սերիայում։
Ստեղծագործական թիմի անդամները Tert.am Life–ին հայտնեցին, որ նոր եթերաշրջանում սցենարիստը շատ հետաքրքիր ու անսպասելի քայլ է մտածել։
Նախորդ եթերաշրջանի վերջում Վիրաբիչը փախավ և եկավ Հայաստան։ Այս եթերաշրջանում Մարսելն ամեն ինչ այնպես է կազմակերպում, որ մի պահ նույնիսկ Բոխազի և Վահրամի մոտ է թյուրիմացություն ընկնում՝ ով է իսկական Վիրաբիչը։ Իսկական Վիրաբիչը կորցնում է հիշողությունը։ Մարսելը դառնում է Վիրաբիչ, իսկ իսկական Վիրաբիչին ուղարկում է իր տուն՝ որպես Մարսել։
Սիթքոմի դերասանական հիմնական կազմը նույնն է՝ Հովհաննես Ազոյան, Արման Մարգարյան, Արթուր Նալբանդյան, Լիլիթ Հարոյան, Ալեքսանդրա Սամուելենկո, Անի Քոչարյան։ Նոր եթերաշրջանում չի նկարահանվի Սեյրան Նովիկյանը։ Հիմնական կազմին կմիանան 2 նոր դերասան՝ Լեռնիկ Հարությունյանն ու Սարգիս Հակոբյանը։ Տղաները մարմնավորելու են Վիրաբիչի հակառակորդին և փորձելու են ճնշել Վիրաբիչին։
Ինչ վերաբերում է Մարիամ Մելիքյանին, երբ նա վերադառնա Հայաստան, կշարունակի նկարահանվել սիթքոմում, մինչ այդ նա սիթքոմում իր մասնակցությունը կունենա սկայպով։