Ստեղծվել է գինու հոսահետքեր չթողնող շիշ
Advertisement 1000 x 90

Ստեղծվել է գինու հոսահետքեր չթողնող շիշ

ԱՄՆ-ի Բրանդեյսի համալսարանից գիտնական Դանիել Փեռլմանն ստեղծել է գինու շիշ, որը հոսահետքեր չի թողնում: Այս մասին հաորդվում է ուսումնական հաստատության կայքում:

Ֆիզիկոս Դանիել Փեռլմանը երեք տարի մշակում էր այնպիսի ձևի շիշ, որը գինու կաթիլներին թույլ չտա հոսել շշի բերանով:

Ի վերջո գիտնականն ինժեներ Գրեգ Վիդբերգի հետ ստեղծել է անոթ՝ բերանի շուրջը ոչ մեծ ակոսիկով: Երկու միլիմետր լայնությամբ և մեկ միլիմետր խորությամբ այդ եզրակի շնորհիվ կաթիլները չեն հոսում շշի վրայով և ամբողջ գինին լցվում է գավաթը: