Մահացել է դերասան Լորենց Առուշանյանը
Advertisement 1000 x 90

Մահացել է դերասան Լորենց Առուշանյանը

Երեկ՝ մարտի 26 –ին, 81 տարեկանում ծանր հիվանդությունից մահացել է  հայ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանը:

Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում  տասնյակ դերերով հանդես եկած  Լորենց Առուշանյանի լավագույն դերերից են համարվում է  Դոստոևսկու «Ապուշ»-ը  ներկայացման  մեջ Իշխան Միշկինի,   Շիլլերի «Ավազակներ»-ում Կարլ Մոորի , Չեխովի  «Բալենու այգին» պիեսում Գաևի, Շանթի «Հին Աստվածներում»՝ վանահոր և այլ  մարմնավորումները:

Թատրոնում հանդես է եկել նաև  «Օթելլո»-ում Կասիոյի, «Ղազարը գնում է պատերազմ»-ում  Վասիլի, «Ախացել»-ում ոստիկանի,  «Եզոպոս»-ում Եզոպոսի և այլ դերերով: 1957 թվականին  ի Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը (Վավիկ Վարդանյանի արվեստանոցն ավարտած Լորենց Առուշանյանը 1957-1962 թվականներին աշխատելէ    Լենինականի դրամատիկական, 1962-1964 թվականներին՝ Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական, 1964 թվականից՝ Գ․ Սունդուկյանի անվան ազգային պետական թատրոններում:

Լորենց Առուշյանը հայ և նախկին միութենական հանդիստատեսին հայտնի է նաև հայկական ու միութենական կինոյի տասնյակից ավելի  դերերով. «Նվագախմբի տղաները», «Հեղնար աղբյուր», «Ջրհորի մոտ», «Այդ քաղցր խոսքը` ազատություն», «Ամեն ինչ նորից»:

2003-ին Լորենց Առուշանյանին տրվել է  ՀՀ ժողովրդական արտիստի կոչում, 2006-ին՝«Տարվա լավագույն տղամարդու դերի համար» մրցանակ: