Ով ինչ մրցանակ ստացավ «Արտավազդ» մրցանակաբաշխությանը. life.tert.am
Advertisement 1000 x 90

Ով ինչ մրցանակ ստացավ «Արտավազդ» մրցանակաբաշխությանը. life.tert.am

Երեկ՝ Թատրոնի միջազգային օրը, Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ  «Արտավազդ-2017» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը. այս տարի այն նվիրված էր Էդգար Էլբակյանի ծննդյան 90-ամյակին:

Tert.am Lifeը ներկայացնում է, թե ովքեր են այս տարվա հաղթողները։ Այսպիսով` այս տարի «Արտավազդ» մրցանակներ հանձնվեցին 12 անվանակարգից 11–ում. «Լավագույն պիես» անվանակարգում հաղթողներ չեղան։ Ի դեպ, առաջին տարին չէ, որ այս անվանակարգում հաղթող չի լինում։

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» – Տաթև Հովակիմյան` «Խոսիր ինձ հետ» ներկայացման համար

«Լավագույն երիտասարդ դերասան»  – Դավիթ Սարգսյան՝ «Խոսիր ինձ հետ» ներկայացման համար

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» – Լիլի Էլբակյան՝ «Դեկամերոն» ներկայացման համար

«Լավագույն մանկական ներկայացում» – Սամսոն Ստեփանյան՝ «Մատնաչափիկը» ներկայացման համար

«Լավագույն սցենոգրաֆիա» – Կարինե Օհանյան`«Մատնաչափիկը» ներկայացման համար

«Լավագույն երաժշտության հեղինակ» – Վահե Հայրապետյան` «Կրիպսի մկնիկը» մանկական ներկայացման երաժշտության համար

«Լավագույն կին դերակատար» – Ջուլիետա Ստեփանյան`«Արծվաբույն» ներկայացման համար

«Լավագույն տղամարդ դերակատար» – Տիգրան Ներսիսյան «Պեպո» ներկայացման համար

«Լավագույն ներկայացում» – Վահան Բադալյան` «Շեքսպիր» ներկայացման համար

«Լավագույն պլաստիկայի և շարժման ներկայացում» – Պարարվեստի զարգացման հիմնադրամ` «Տեսիլաժամեր» բեմադրության համար

«Լավագույն երաժշտական ներկայացում» – Նարինե Ստեփանյան`«Տոսկա» օպերայի համար: